hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Էդգար Գասպարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1986 թվականի դեկտեմբերի 7-ին Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Աշխատանքի մեջ առաջընթացը և հաջողությունները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, շփվող, կատակասեր, բանիմաց։ Նրա հետ ժամանակն անցնում էր շատ հետաքրքիր։

Երազում էր
Առաջ գնալ իր կատարած գործով և երեխա ունենալ, բայց այդ երազանքը չդարձավ իրականություն։

Յուրահատկություններ
Շաբաթ և կիրակի օրերին, նա պարտադիր գնում էր եկեղեցի։

Վերջին զրույց
Նոյեմբերի 7-ին, շրջափակման մեջ վիրավորված զանգել է և ասել՝ «էլ հետ չեմ գալու, ձեզ լավ կնայեք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Շուշիում, որտեղ նա վաշտի հրամանատար էր: Մի քանի ծառայողների զոհվելուց հետո, զինակիցները ասել էին՝ «էդգար հետ արի, իրանք զոհվել են, էլ չես կարա բան փոխես», բայց ասում էր «ես իրանց հարազատներին ինչ ասեմ» ու զինակիցների հետ դիերը հետը տանում էր: