hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Մարտիրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1986թ. սեպտեմբերի 14-ին, Արմավիրի Արգավանդ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, ձեռքբերումները, և ամեն մանրուք։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների և ծնողների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Համեստ, աշխատասեր, բազմակողմանի զարգացած և ստեղծող անձ։

Երազում էր
Իր ձեռքերով տուն կառուցել և ընտանիքի հետ սեփական տանը ապրել։

Յուրահատկություններ
Եթե զանգեին օգնություն խնդրեին, նա աշխատանքից դուրս կգար ու կասեր՝ «աշխատանքը հետո էլ կլինի, կարևորը հիմա հասնեմ»։

Սիրում էր
Ստեղծագործել։

Վերջին զրույց
Դիրքերից զանգել ասել էր՝ «Լավ մնացեք, էրեխեքին լավ կնայես, ամեն ինչ լավ կլինի»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հադրութում։ Պատմում են, որ երբ լույս չկարլ, նա սարքել էր լույս, իսկ կապի խնդիրների ժամանակ, ստեղծել էր կապ՝ որպեսզի մարդիկ խոսեն իրենց ընտանիքների հետ։