
Ծնվել է
2001 թ․ ապրիլի 3-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընկերուհու հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, նվիրված, բարի և կոնֆլիկտներ հարթող անձնավորություն էր։
Երազում էր
Բանակից հետո տունը վերանորոգել, երկրորդ հարկ կառուցել և ամուսնանալ։
Յուրահատկություններ
Կատակասեր էր, իր կատակներով միշտ ուրախացնում էր շրջապատին և ստեղծում ուրախ մթնոլորտ։
Վերջին խոսքերն էր
«Մա՛մ, տուն գալ չկա, մոռացեք։ Մինչև պատերազմը չվերջանա, հետ գալ չկա։ Եթե բոլորը գան, ո՞վ պաշտպանի հայրենիքը»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 21-ին, Կարախամի կամուրջի մոտ։ Չնայած վիրավոր լինելուն՝ փրկել է զինվորներին։ Մյուս վիրավորների հետ պետք է տեղափոխվեր, սակայն ճանապարհին իրենց մեքենային են հարվածել և զոհվել են։