hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սարգիս Կարապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1991 թ․ ապրիլի 24-ին Կոտայքի մարզի Զովք գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր գյուղը, ընտանիքը, ուրախանում էր իր երկու քույրերով։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Ամենաբարի, ամենակամեցող, ում ինչով կարողանում էր, օգնում էր։

Երազանքները
Ուզում էր լավ ընտանիք ունենալ, երեխաներ ունենալ, որ հայրը ուրախանար։ Ասում էր, որ ուզում է տղա ունենա, իր հոր անունը դնի։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 2-ի առավոտյան։ «Մա՛մ, պապայիս լա՛վ կնայես»։ Հորն ասել է․ «Եթե սա չգնա, նա չգնա, ես չգնամ, էլ ո՞վ կգնա»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 3-ին, Ջաբրայիլում։