
Ծնվել է
1957 թ․ մարտի 7-ին Քարկոփում։ Հոգով երիտասարդ մարդ էր, ով աշխարհին նայում էր սիրով։
Սիրելի զբաղմունքները
Ժամանակ էր անցկացնում ընթերցանությամբ ու հայրենասիրական ֆիլմերի դիտմամբ։ Սրտով էր ապրում ֆիլմերում պատկերված պայքարը։
Նվիրվածություն ընտանիքին ու երկրին
Երազում էր տեսնել երեխաներին կրթված, երկրի ապագան՝ լուսավոր։ Այդ նպատակի համար ապրում էր։
Բնության հետ կապը
Աշխատում էր հողի վրա։ Բույսերի մեջ կյանք էր տեսնում ու շոյում դրանք ինչպես կենդանի էակների։
Բնութագիրը ըստ հարազատների
Ընկերասեր էր, նվիրված, բոլորի կողմից հարգված։ Նրա բարի կերպարը տպավորված էր բոլորի հիշողության մեջ։
Վերջին որոշումը
Չնայած կնոջ հորդորներին, սեպտեմբերի վերջին գնաց Արցախ։ «Կռիվ է լինելու, ես էլ գնալու եմ»։
Եթե մի զինվորի կյանք էլ կարողանամ փրկել, կհամարեմ արժեր գնալս
Ասել է կնոջը Լեռնային Ղարաբաղ մեկնելուց առաջ։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 3-ին՝ Ջաբրայիլում։