hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ավագ Ավետիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ հոկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Կյանքն այնպես, ինչպես որ կա։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Սիրած աղջկա հետ, նաև նախընտրում էր իր ընտանիքի հետ լինել։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Աշխատասեր, օգնող։ Տան ավագն էր։

Երազանքները
Բանակից հետո ինչ-որ գործ գտնելը և ծնողներին օգնելը։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 9-ին։ Կրակոցների ձայն էր գալիս։ Ասեց․ «Մա՛մ, բան չկա, քեզ լա՛վ նայի։ Քուրիկին լա՛վ նայի։ Իմ բաժին քաղցրն էլ կտաս քուրիկին»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10-ին, Հադրութում՝ անտառի մեջ։ Իր վերնահագուստը հանել է, կապել ընկերոջը վերքը, որ արյունաքամ չլինի։