
Ծնվել է
2000 թ․ ապրիլի 26-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։
Ընկերության մեջ
Ամենից շատ ուրախանում էր, երբ դրսում էր՝ ընկերների շրջապատում։ Նրանք անբաժան էին, իսկ կապը՝ անկեղծ ու ջերմ։
Իր տեղը որոնելիս
Ընդունվեց Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, բայց շուտով վերադարձավ Հրազդանի 11 դպրոց։ Սիրում էր մաթեմատիկան ու ֆիզիկան։ Առանձնանում էր խելացիությամբ ու համեստությամբ։
Նրա երազանքը
Մեծ ցանկություն ուներ մեքենա ունենալ։ Հայրը խոստացել էր՝ երբ բանակից գա, կիրականացնի այդ երազանքը։
Նրա էությունը
Մաքրասեր էր, ամաչկոտ, ազնիվ ու միամիտ։ Ապրում էր լուռ, բայց սիրով, բերում էր ջերմություն այնտեղ, որտեղ լինում էր։
Վերջին զանգը
Հոկտեմբերի 11-ին կամ 12-ին զանգեց բոլորին։ Տատիկին հանգստացրեց իր պարզ խոսքերով․ «Արխային եղե՛ք»։
Վերջին մարտը
Ծառայում էր Մարտակերտի Ներքին Հորաթաղում։ Հոկտեմբերի 14-ին, երբ ընկերոջը փոխարինել էր հրետանու դիրքում, ռմակոծության զոհ դարձավ։