
Ծնվել է
2001 թ․ նոյեմբերի 17-ին Երևանում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, բայց ավելի շատ՝ մոր հետ։ Ուներ նաև սիրած աղջիկ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Շատ շատ բարի, երբեք ոչ մեկին չի նեղացրել։ Անգամ պատանի ժամանակ չարություն ու կռիվ չէր անում։ Շատ լուսավոր մարդ էր, սիրում էր բոլորին՝ թե՛ մեծ, թե՛ փոքր։
Երազանքները
Երազում էր եկեղեցի կառուցել։ Հայրը կառուցեց եկեղեցին, որը կոչվեց Սուրբ Աբգար՝ ի պատիվ Հայկին մկրտության ժամանակ տված անվան, բայց արդեն՝ առանց Հայկի։
Վերջին զրույցը
Ինքը պատերազմի դաշտում է եղել 20 օր, իսկ 27 օր՝ հիվանդանոցում պայքարել կյանքի համար։ Ամեն օր մոր ձայնը պետք է լսեր։ Ասում էր․ «Մա՛մ, պատմելու շատ բան կա։ Չգիտեմ, մա՛մ, կգա՞մ, թե՝ չէ»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 11-ին, Տիգրանավանում՝ Իշխանաձորի ճանապարհին։