hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մարսել Ասատրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ օգոստոսի 3-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ուրախանում էր ուրիշի ուրախությամբ։ Սիրում էր, երբ բոլորը ուրախ էին։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Սպորտով զբաղվել։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի և կամեցող։

Երազանքները
Շատ երազանքներ ուներ։ Ծառայությունից հետո սովորել, կրթվել, շարունակել սպորտով զբաղվել։ Լավագույն մարզիկ է ճանաչվել։

Յուրահատուկ փաստեր
Շատ յուրահատուկ մարդ էր, «մեծացած-փոքրացած» էր։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 20-ին։ Ասաց․ «Լրիվ լավ է, ամեն ինչ նորմալ է»։ Չի ասել հարազատներին, որ կռվի դաշտում է։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․հոկտեմբերի 22-ին։ Ինքը ոչինչ չի ասել, բայց ընկերները պատմել են, որ շատ կյանքեր է փրկել։