hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սուրեն Խեչումյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ մարտի 19-ին Լոռու մարզի Օձուն գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ծնողների լավ լինելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերոջ հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Շատ խելացի, բարի, բոլորին դուրեկան, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։

Երազանքները
Շարունակել ուսումը, գործի անցնել և տուն ունենալ։
Գնալ անտառ և որոշ ժամանակ փորձել այնտեղ գոյատևել։

Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում
Դպրոցից տուն գալուց հետո հիմնականում համակարգչով էր զբաղվում։
Կարծես թե կանխազգում էր ապագան։

Վերջին զրույցը
Հոկտեմբերի 10-ի գիշերը՝ 02։00-02։30-ի հատվածում։ Զանգել է, բայց չի ասել, որ մասնակցում է մարտական գործողություններին։ Խաբել է՝ ասելով, որ բունկերներում են։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 26-ին, Հադրութի անտառներում։