hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մարատ Ծատինյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ ապրիլի 25-ին ՌԴ Սամարա քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր և քրոջ ընտանիքները, քույրը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր ընտանիքի հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Համարձակ, ընկերասեր։ Բոլորին հույս էր տալիս։

Երազանքները
Ծառայել Լեռնային Ղարաբաղում։

Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում
Իր բարությունը, մարդկային մոտեցումը։

Ստեղծագործական գործունեությունը
Սիրում էր նմանակել դերասաններին։

Վերջին զրույցը
Նոյեմբերի 3-ին։ Մի փոքր նեղված էր և այդպես էլ խոսում էր, սակայն մոր խոսքերից ոգևորվեց։ Ասել է․ «Ձեզ շատ եմ սիրում, քեզ, քուրիկին։ Ամեն ինչ պետք է անեմ, որ հետ գամ»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 4-ին, Մարտունի 2-ում։ Զոհվել է առավոտյան։