
Ծնվել է
2001 թ․ մարտի 29-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իրեն պատճառ պետք չէր ուրախանալու, կենսուրախ մարդ էր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Դաշնամուր նվագել։ Ուրախանում էր, երբ իրեն հարցեր էին տալիս աշխարհագրությունից ու պատմությունից։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Առաջին հայացքից շատ հանգիստ, ոչ շփվող, բայց ընկերասեր էր։
Երազանքները
Գործերը տվել էր համալսարան, ուզում էր ընդունվել։
Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում
Կարող էր շատ ծիծաղելի բան ասել։ Շատ սուր հումոր ուներ, բայց միևնույն ժամանակ՝ շատ լուրջ էր։
Վերջին զրույցը
Միշտ կրկնում էր․ «Ուրիշի մասին վատ բան մի ասեք, դուք լա՞վն եք»։
Շատ ուրախ ասաց․ «Ինձ մեդալ են տվել»։
Հետո կրկին զանգեց ու ասաց․ «Մարտական խաչի եմ արժանացել»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 31-ին, Հադրութում։
Միայնակ տանկ է գրավել։ Ընկերները նրան ֆիդայի էին անվանում։