
Ծնվել է
2001 թ․ օգոստոսի 20-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամենահասարակ բաները, ընտանիքի, ընկերների հաջողությունները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։
Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարության մարմնացում։
Անվանում էին «Մեր ուրիշ Աբո»։
Երազանքները
Առաջնահերթ երազում էր գնալ բանակ։
Ընդունվել համալսարան։
Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում
Բարությունն ու տարբերվող լինելը։
Վերջին զրույցը
Ասում էր․ «Ամեն ինչ լավ ա, պետք ա գնամ, ամեն ինչ վերցնեմ»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 8-ին, Թալիշում։