hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նվեր Չոբանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ նոյեմբերի 16-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենասիրական երգեր երգելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Սիրած աղջկա, ընտանիքի հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բարի, «թասիբով», կռվարար, բայց և՝ ճշտախոս։

Երազանքները
Գնել տուն, որն իրականացրեց մայրը։

Սովորություններ, որոնք նրան յուրահատուկ էին դարձնում
Յուրահատուկ էր իր իդեալական որդի լինելը։

Ստեղծագործական գործունեությունը
Սիրում էր խաչեր նկարել։

Վերջին զրույցը
43 օր պայքարել է։ Բոլորի հետ խոսել է։ Մեծ եղբոր հետ խոսելիս, եղբայրը ասել է․ «Կասկեդ (սաղավարտդ) գլխիցդ չհանե՛ս»։ Պատասխանել է․ «Եթե կյանքս կարճ լինի, կասկեն էլ չի՛ փրկի»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 6-ին, Շուշիում՝ Քարին տակում։