hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սեվակ Մովսիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1990 թ, նոյեմբերի 30-ին, Կոտայքի մարզի Զառ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Յուրաքանչյուր լավ բան։ Իր դրականությամբ ոգեշնչում էր նաև մյուսներին։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի և ուսանողական շրջապատի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա շատ դրական մարդ էր, բացասական կողմեր չուներ։ Չէր համբերում, միշտ ձգտում էր արագ գործել։

Երազում էր
Բիզնես ստեղծելու, հիմքը դրել էր, սակայն պատերազմը խանգարեց իր ծրագրերի իրագործմանը։

Յուրահատկություններ
Լավ հումորի զգացում ունենալը: Շատ հարմարվող էր, դրական, բոլորին գնահատող և աջակցող։

Վերջին խոսքերն են
Պապ ջան, գիտեմ, որ վատ վիճակի մեջ եք, բայց չես տրտնջում։ Մենք լավ ենք առաջնագծում, հանգիստ եղեք, երեկոյան կզանգեմ։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 9-ին Ջրականում։