hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արեն Ավագյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ դեկտեմբերի 15-ին Մարտունու շրջանի Աշան գյուղում։

Ուրախության աղբյուրը
Ոգեշնչվում էր կյանքից, ապրելու ու արարելու ցանկությունից, օգնելուց ու ապրելու պարզությունից։

Սրտի մերձավորները
Ամենաշատը սիրում էր ժամանակ անցկացնել ընկերների ու ընտանիքի հետ։ Ուներ սիրած էակ։

Ընկերներն ու հարազատենրը հիշում են որպես…
Բարեհամբույր, ժպտերես, սրտացավ։ Միշտ պատրաստ օգնելու՝ առանց ակնկալիքի։

Երազանքների ճանապարհին
Ցանկանում էր դառնալ օպերատոր կամ մարմնամարզության ուսուցիչ՝ ծառայությունից հետո։

Անհատական գծեր
Մաքրասեր էր։ Մանրուքները կարևոր էր համարում։ Ամեն ինչ անում էր սրտով։

Վերջին զանգը
Ասել էր հորը․ «Վերջին անգամ ենք խոսում… Միշտ իրար հետ լա՛վ եղեք, պինդ եղեք, ինչ էլ լինի՝ չընկճվե՛ք»։

Հերոսական կանգնեցում
2020 թ․ նոյեմբերի 8-ին, Շուշիում։