
Ծնվել է
1990 թ․ հուլիսի 12-ին՝ Երևանում։ Ամառներն անցկացնում էր Արցախում՝ պապիկի մոտ, ջրի, բնության, կենդանիների հանդեպ սիրով։
Ընտանիքը և ծառայությունը
Սիրում էր ընտանիքը, իր զինվորներին համարում էր որդիներ։ Գիտեր նրանց կարիքներն ու ապրում էր նրանց հետ։
Մարդկային նկարագիրը
Անմիջական էր, հոգատար, բարի։ Կնվիրեր իր վերջին շորը նրանց, ովքեր դրա կարիքն ունեին։
Երազանքների ու կյանքի արանքում
Ուներ տարածք, պահում էր ձիեր, շներ, ուներ ընտանիք։ Երազում էր աղջիկ ունենալ։ Ապրում էր հողի ու հայրենիքի հանդեպ սիրով։
Անբաժան ընկերները
Ձին՝ Արաքսը, շունը՝ Լինդան։ Երեքով շրջում էին գյուղում։ Զոհվելուց հետո Լինդան մեռավ քառասունքի օրը։
Վերջին խոսքը
Հոկտեմբերի 27-ին հանդիպել էր հորը։ Արդեն գիտեր՝ երկրորդ որդին է ծնվելու։ Հարցրել էր՝ «Ինչ անուն դնեք»։
Վերջին զանգը
Նոյեմբերի 5-ին ասել էր՝ «Լավ եմ, բայց հնարավոր է, որ այսօր չզանգեմ»։ Առավոտյան նա արդեն լռում էր։
Վերջին մարտը
Քարին տակում՝ նոյեմբերի 5-ին։ Չորս հոգով էին, շրջափակման մեջ ընկան, զոհվեցին դիպուկահարի կրակոցից։ Ստացել է «Մարտական խաչ»։