hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սերգեյ Եդիգարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ հոկտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում։

Արվեստն ու աշխատանքը միաձուլված
Սերգեյը ոչ միայն մեխանիկի իր գործին էր նվիրված, այլ նաև արվեստի դպրոց էր հաճախում։ Նկարելը նրա հոգու հանգստությունն էր։

Ընկերության ուժը
Շատ հումորով էր, ընտանիքին ու ընկերներին մեծ սիրով էր վերաբերվում։

Եղբոր հետ անբաժան էին
Ծառայությունից հետո միասին ավտոտնակ բացելու երազանք ունեին։ Ասում էր՝ միասին պիտի աշխատենք, միասին կյանք կառուցենք։

Երազանքները՝ չիրականացած
Բացի աշխատանքային պլաններից, ցանկանում էր ամուսնանալ, ընտանիք կազմել։ Բայց պատերազմը ընդհատեց այդ երազանքները։

Վերջին խոսքերը
Սեպտեմբերի 25-ին․ «Բարձրացել ենք, ամեն ինչ նորմալ ա։ Կարաս արդեն օրացույց պահես, հետհաշվարկ անես»։

Առաջին իսկ հարվածի պահին
2020 թ․ սեպտեմբերի 27-ին։ Պատերազմի առաջին օրը, հենց իրենց պահակակետի վրա են հարձակվել։ Եղբայրը ուրիշ դիրքում էր։