hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հայկ Գասպարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ Սեպտեմբերի 21-ին Մասիսի շրջանի Այնթափ գյուղում։ Մանկուց լի էր կյանքով՝ մի ուրիշ աշխույժ ու զվարթ հոգի, ով նույնիսկ բանակ էր գնացել ուրախությամբ։

Ընտանեկան կապը
Ժամանակի մեծ մասը անցկացնում էր ընտանիքի, եղբոր ընկերների և դասընկերների հետ։ Ուներ սիրած էակ, ում մասին խոսելիս աչքերը փայլում էին։

Բնավորությունը
Ընկերներն ու հարազատները նրան անվանում էին «մեր աշխույժ Պոնչը»։ Նրա ներկայությամբ տունը լցվում էր երաժշտությամբ, պարով ու ժպիտներով։

Երազանքները
Երազում էր ունենալ իր սննդի կետը՝ մի տեղ, որտեղ իր կենսախինդ բնավորությունը կդառնար բիզնես։ Երազանքը մնաց կիսատ։

Հուշեր մանկությունից
Փոքր ժամանակ այնքան էր ուզում մասնակցել տան գործերին, որ լավաշ թխելու համար ոտքերի տակ բարձ էր դնում՝ ասելով՝ «թողեք, ես էլ թխեմ»։

Վերջին խոսքերը
Երեկոյան մայրը լսեց՝ «Մամ ջան, սաղ լավա», բայց եղբորն ասել էր՝ «Գրադը ընկավ, ընկերս զոհվեց, ինչն ա լավ… Հենց հարմար լինի, կզանգեմ։ Աստված պահապան քեզ, ազիզ ջան»։

Վերջին մարտը
Տեղի է ունեցել Ճարտարում՝ 2020 թ․ Նոյեմբերի 1-ին։