hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գենադի Ասկարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1984 թ․ մայիսի 29-ին Լեռնային Ղաաբաղի Ստեփանակերտ քաղաքում, որտեղ բնությունը նրան խաղաղություն էր պարգևում։

Սիրում էր…
Այգեգործությունը, անասնաբուժությունն ու ֆուտբոլը նրա ամենօրյա ոգեշնչման աղբյուրն էին։

Ժամանակն անցկացնում էր
Փոքր եղբոր ու երեխաների հետ։ Ընտանիքը նրա կյանքի առանցքն էր։

Իրեն հիշում են որպես
Շփվող ու մեծ շրջապատ ունեցող մարդ, ում միշտ հիշում են որպես աշխատասեր ու օգնող ձեռք։

Երազում էր
Տղան ֆուտբոլիստ դառնա, մեծ բարձունքներ նվաճի, ինքն էլ անտառում փոքրիկ տուն կառուցի ու ապրի խաղաղությամբ՝ զբաղվելով այգեգործությամբ ու անասնապահությամբ։

Էնպիսի տեղ եմ գնում, որ կարող է հետ չգամ…
Հորդորել էր եղբորը տուն գնալ, որ հոգ տանի ծնողների ու հաշմանդամ եղբոր մասին։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 3-ին՝ շրջափակման մեջ մնացած գումարտակի հետ, մասնակցել է հերոսական գործողությունների՝ փրկելով շատերի կյանքերը։

Զինվորները «Ձյաձ» էին կոչում
Իսկ նրա զոհվելուց հետո շատ նորակոչիկներ ասել են․ «Ձյաձը որ չկա, մենք որ զոհվենք, ո՞վ մեր դին կհանի…»։

Վերջին գիշերը
Սրտացավությամբ իջել է ձորը, գտել ու ծնողներին հանձնել երկու զինվորի մարմին՝ լռությամբ շարունակելով մարդ մնալ մինչև վերջ։