
Ծնվել է
2002 թ․ հունվարի 28-ին Նոր Գեղի Բանավան թաղամասում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ուրախանում էր ամեն ինչից։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, ուներ սիրելի էակ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Ընկերասեր և բարի, դրական մարդ՝ իր տեսակով, ժպտերես, մեծահոգի։
Երազանքները
Վարորդական իրավունք ստանալ։
Կարևոր փաստեր
Մինչ պատերազմի սկսվելը հասցրել էր ծառայել ընդամենը 2 ամիս։
Վերջին խոսքերը
Վերջին խոսքում ասել է․ «Մա՛մ ջան, ամեն ինչ լավ է իմ մոտ, մի՛ մտածիր, եթե անհասանելի դառնամ ու չպատասխանեմ, մի՛ մտածիր, ամեն ինչ լավ է լինելու»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 8-ին, Շուշիում, Քարինտակում։ Սկզբում իր հոր՝ Սերգո Կոծինյանի մահվան մասին չի իմացել, բայց երբ տեղեկացրել են, ասել է․ «Ես իմ պապայիս վրեժը պետք է լուծեմ»։