
Ծնվել է
2001 թ․ հոկտեմբերի 24-ին Երևանում։ Երազում էր դառնալ ծրագրավորող և ամեն ինչ ունենալ կյանքում։
Սրտի խոնարհ սերը
Ֆուտբոլը նրան ուժ էր տալիս։ Սովորում էր ինֆորմատիկայի քոլեջում։ Սիրում էր գնումներ անել, նրբորեն գնահատել կյանքը։
Թոռնիկի կորստին պապիկի սիրտն էլ չդիմացավ
Ամենաշատը սիրում էր ժամանակը պապիկի հետ անցկացնել։
Քչախոս էր…
Բոլորը նրան սիրում էին՝ համեստ ու զուսպ էր, բայց հոգով բաց ու մաքուր։
Ձկնորսությունը երջանկություն էր
Որ ժամն էլ լիներ, միշտ ասում էր՝ «գալիս եմ»։
Երազանք, որ անկատար մնաց
Նա ուզում էր դառնալ ծրագրավորող, իսկ կյանքը նոր էր սկսում բացել իր դռները նրա առաջ։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 11-ին, Ջաբրայիլում։ Զոհվել է անօդաչու սարքի հարվածից։