
Ծնվել է
1998 թ․ ապրիլի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։
Աշխատանքը և նվիրվածությունը
Նա ավարտել էր Ագրարային համալսարանի տեխնոլոգիայի ֆակուլտետը, աշխատում էր ու օգնում բոլորին։
Բնավորության գծերը
Շատ նախաձեռնող էր, մարդամոտ, բոլորի համար պատրաստակամ՝ ինչպես շտապ օգնությունը։ Ուներ սիրած աղջիկ։
Երազանքներն ու նպատակները
Ուներ փոքրիկ ԱՁ, երազում էր այն ավելի մեծացնել։
Վերջին խոսքերը
Սեպտեմբերի 29-ին կամավոր ներկայացավ։ Հոկտեմբերի 14-ին գրեց մորը․ «Մա՛մ, իմ «խաղալիքը» տվեցին ինձ»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 15-ին։ Զոհվեց Ջրականի ճանապարհին՝ մեքենայի հրետանակոծության հետևանքով։