
Ծնվել է
1988թ. դեկտեմբերի 5-ին, Մատաղիս գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ծառայությունը և երեխաները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Հիմնականում լինում էր զորամասում, սակայն միշտ սիրում էր ժամանակը անցկացնել ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Դրական և նուրբ անձնավորություն, սակայն ծառայության մեջ՝ կոպիտ։
Երազում էր
Կնոջ հետ գումար էին հավաքում տուն գնելու համար։ Ամուսինը չհասցրեց իրականացնել նպատակը, բայց կինը ի վերջո հաջողացրեց գնել այն։
Յուրահատկություններ
Որպես հայր, նա շատ նրբորեն մոտենում էր երեխաներին, շատ ուշադիր էր նրանց հանդեպ։
Վերջին խոսքեր
«Իմ քարտը վերցրու, փողը հանի, մի տեղ գտեք, մինչև հասկանամ, ինչ է կատարվում։ Սիրում Ձեզ, հոգով Ձեզ հետ եմ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Թալիշի և Մատաղիսի մոտակայքում: Հրամանատարի վիրավորվելուց հետո, ստանձնել էր երկու գումարտակի ղեկավարում։ Երբ ընկերը զոհվեց, նա զինվորներին տեղափոխել էր ապաստարան, վերադառնալով ընկերոջ դիակի հետևից։ Այդ հերոսական գործողության ժամանակ զոհվել է։