hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Խաչատրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1975 թ․ օգոստոսի 20-ին Արմավիրի մարզի Խորոնք գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը և լավ արարքները՝ ուրիշներին ուրախացնելով։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ մաքուր ու բարի սիրտ ուներ։

Երազանքները
Իր երեխաները լավ մարդ լինեն թե՛ ուսման մեջ, թե՛ ապագայում։
Ունենալ իր տունը

Կարևոր փաստեր կամ սովորություններ
41 օր շարունակ չէր վերադարձել տուն։ Հիվանդության պատճառով ոտքերն այտուցվել էին։ Բայց երբ իրեն ասում էին տուն վերադառնալ։ Պատասխանում էր, որ չի կարող այստեղ թողնել իր տղաներին։

Վերջին խոսքերը
Հաջողություն է մաղթել, ասել․ «Ուրախ կլինեմ, եթե երեխաներին լավ խնամես։ Դու ուժե՛ղ ես, դու կարող ես ամեն ինչի միջով անցնել»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 7-ին, Շուշիի գյուղերից մեկում։