hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հրահատ Կարապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1983թ. դեկտեմբերի 2-ին, Սիսիանում։

Սիրում էր
Ընտանիքին ուրախացնել, ընկերներին օգնել, նպատակին հասնել ու երեխայի երազանքները իրականացնել։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և երեխաների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հայրենասեր, ընտանիքին նվիրված, ծնողին հարգող, սիրելի զավակ և մեծատառով մարդ։

Երազում էր
Ցանկանում էր տուն գնել, երեխաներին լավ ապագա ապահովելու, որ նրանք վատ օրեր չտեսնեին։

Ուզում էր
Մինչ պատերազմի սկսվելը ընտանիքին Սևան ու Տաթև տանել

Յուրահատկություններ
Մարդկայնությունը, նվիրվածությունը և ազնվությունը։

Գնաց ԼՂՀ
Որպեսզի իր ընտանիքը քնի և արթնանա խաղաղ հայրենիքում

Վերջին զրույց
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 17:00-ին ասել էր. «Չզանգեք, չնեղվեք, մի մտածեք, ամեն ինչ լավ կլինի, անպայման հետ եմ գալու։» Կինը զգացել է, որ հաջողություն է անում ու չի վերադառնալու։

Վերջին հերոսական մարտը եղել է
Կարմիր շուկայի մոտ։ Մեքենան պայթեցվել է, և նրանք չեն հասցրել հասնել մարտի դաշտ։