hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Կիրակոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1984թ. հուլիսի 22-ին, Արագածոտնի մարզի Կոշ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ծառայությունը հայրենիքի համար։

Ո՞ւմ հետ էր սիրում անցկացնել ժամանակը
Ընտանիքի, երեխաների և զինվորների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հայրենասեր, ակտիվ, ուրախ, դրական, աշխույժ, բարի մարդ։

Երազում էր
Ցանկանում էր, որ իր երեխաները բարեկեցիկ կյանք ունենան, և շատ նվիրված էր նրանց։ Որդին դարձավ Եվրոպայի չեմպիոն, սակայն, նա արդեն ներկա չէր այդ հաղթանակին։

Յուրահատկություններ
Անսահման բարությունը։

Վերջին զրույց
Առավոտյան, երբ նա զոհվեց։ Տղան հարցրել էր՝ «Ինչի՞ ես գնում, ուրիշի պապաները չեն գնում»: Նա պատասխանել էր՝ «Ես գնում եմ, որ դու վաղը չգնաս»: Դուրս գալուց առաջ կնոջը խոսք էր տվել, որ կվերադառնա:

Վերջին հերոսական մարտը եղել է
Մատաղիսում։ Տրանսպորտը, որով գնում էին պայթեցվել է։