hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտավազդ Հարությունյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1997թ. հուլիսի 16-ին, Ճամբարակում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Սրտացավ, ընկերասեր, կարեկցող, միամիտ և ազնիվ մարդ։

Երազում էր
Ուզում էր տեղափոխվել Երևան, այնտեղ աշխատել, իսկ մնացած նպատակները կապված էին երեխայի հետ, որոնք այդպես էլ կիսատ մնացին:

Յուրահատկություններ
Միշտ պատրաստ էր օգնելու դիմացինին, անկախ նրանից, հարմար էր, թե ոչ։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 1-ին, ժամը 20-ին, ասել է «Էսօր կռվի վերջին օրն ա, ինձ ասել են վերադարձի երեխա ունես, բայց ես ասեցի՝ հետո մատով ցույց են տալու, ասեն որ պատերազմից փախել եմ, ես հետ չեմ վերադառնա»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Քյալբաջարում։