hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հարություն Շահնազարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1977 թ․ հուլիսի 4-ին Երևանում։

Հոգատարություն և աշխատասիրություն
Հեռակա իրավաբանական կրթություն էր ստանում, զուգահեռ աշխատում էր։ Երբ ազատ ժամանակ էր ունենում՝ զբաղվում էր սպորտով։ Կարատեն ու ֆուտբոլը նրա կյանքի կարևոր մասն էին։

Կատակասեր և ազնիվ
Նրան բոլորն հիշում են որպես ուրախ, կատակասեր, բայց միևնույն ժամանակ՝ ազնիվ ու պատասխանատու մարդ։ Միշտ պատրաստ էր աջակցել, իր շրջապատին ուրախացնել, բայց իր հոգսերը երբեք չէր բարձրաձայնում։ Մեծանալով աշխատասեր ընտանիքում՝ մանկուց սովորել էր, որ կյանքում ամեն ինչի պետք է հասնել սեփական ջանքերով։

Վերջին զանգը
2020 թ․ նոյեմբերի 5-ին Շուշիից խոսեց ընտանիքի բոլոր անդամների հետ։ Նրա ձայնի մեջ կար անսովոր ջերմություն, կարծես հրաժեշտ էր տալիս, բայց ոչ ոք չէր ուզում հավատալ դրան։

Վերջին հերոսական մարտը
Նոյեմբերի 6-ին, Շուշիում։ Անկոտրում էր մինչև վերջ, պայքարում էր քաղաքի ամեն մետրի համար։ Նրա հիշատակն ապրում է բոլոր նրանց սրտերում, ովքեր ճանաչել են նրան։