hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտյոմ Կարապետյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ դեկտեմբերի 6-ին Գյումրիում։

Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Ֆուտբոլը, փոքր ժամանակից Շիրակի ֆուտբոլային թիմի անդամ էր։ Ընդունվել էր բժշկական քոլեջ և անընդհատ աշխատում էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Չուներ ազատ ժամանակ, աշխատում էր, որպեսզի օգներ ընտանիքին։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Աշխույժ, ակտիվ՝ չափի մեջ։ Շատ ժպտերես էր, սիրում էր Աստվածաշունչ կարդալ։

Երազանքների մասին
Երազում էր ընդունվել ինստիտուտ։

Մանրուքներ կամ սովորություններ
Սիրում էր կենդանիներ՝ պահում էր ոզնի, ձուկ։

Վերջին զրույց
2020 թ․ սեպտեմբերի 26-ին, Թալիշ։ Ասաց, որ չզանգենք։

Վերջին հերոսական մարտը
Սեպտեմբերի 27-ին Թալիշում։