
Ծնվել է
2000 թ․ օգոստոսի 14-ին Երևանում։
Լեռնագնաց էր
Ոգեշնչվում էր սարերով, հայրենասիրությամբ, եռագույնով։
Երազում էր
Դառնալ գրաֆիկ դիզայներ։ Սովորում էր Թումոյում և Երևանի Հայբուսակ համալսարանում։
Ժպիտով ու ընկերասիրությամբ լցնում էր շուրջը
Ամեն պահ դարձնում էր տոն։
Նրան հիշում են
Պայծառ, խինդով լի, ընկերասեր ու հայրենասեր երիտասարդ՝ միշտ պատրաստ աջակցելու։
Ուներ սիրած էակ
Միաժամանակ ընտանիքն ու ընկերները կյանքի անբաժան մասն էին։
Վերջին խոսքը հոկտեմբերի 18-ին
Գնում ենք, հեռու ենք…։
Փրկել էր հրամանատարի կյանքը
Բուժակ էր։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 19-ին, Այգեհովիտում։
Պարգևներ
Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների» 2-րդ աստիճանի շքանշանով։