hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սամվել Մելքոնյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ նոյեմբերի 14-ին Կոտայքի մարզի Քաղցրիկ գյուղում

Բնությունն էր նրան ոգեշնչում
Կյանքով լի էր, աշխույժ ու սրտաբուխ տղա

Ընկերների հետ էր սիրում ժամանակ անցկացնել
Ունեցել է շատ սիրելի շրջապատ, որին անչափ էր կարևորում

Նրան նկարագրում էին որպես
Բարի, խղճով, աշխույժ ու ուրախ՝ հատկապես մինչև մոր մահը

Երազում էր դառնալ ծրագրավորող
Ցանկանում էր ունենալ բարձագույն կրթություն

Աշխատասեր էր
Օգնում էր պապիկին, մասնակցում տան ու գյուղական աշխատանքներին

Վերջին զրույցը
Երկար խոսել էր ընտանիքի հետ, հարցրել էր քրոջ մասին

Ասել էր
Սոված չեմ, ծարավ չեմ, կուշտ եմ, շատ լավ ենք

Ամբողջ գիշեր դուրս է բերել զոհված ընկերներին
Որ չմնան թշնամու տարածքում

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 1, Ջրական