
Ծնվել է
2002 թ․ մայիսի 15-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում։
Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Ֆուտբոլ խաղալը։ Տարված էր մաթեմատիկայով։ Ընդունվել էր քոլեջի ֆինանսների բաժինը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Ուներ ընկերների մեծ շրջապատ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի, խելոք, շրջապատում սիրված, որտեղ ինքն էր, այդտեղ՝ միշտ ուրախություն։
Երազանքների մասին
Ասում էր․ «Մա՛մ, ես քո կյանքը փոխելու եմ»։ Ուզում էր կրթությունը շարունակել և վերանորոգել տունը։
Վերջին զրույց
Նոյեմբերի 4-ին, ասել է․ «Ամեն ինչ լավ է», «Մա՛մ, մարդ է գալու մեր մոտ, թխվածքներ ուղարկիր»։
Վերջին հերոսական մարտը
Նոյեմբերի 5-ին Քարինտակում։