hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հովհաննես Մկրտչյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ օգոստոսի 14-ին Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղում։

Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Զբաղված էր հիմնականում գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, ուներ իր սեփական ձին։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Ուներ սիրած աղջիկ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ ընկերասեր էր, հոգատար։ Ամբողջ գյուղը սիրում էր իրեն։

Երազանքների մասին
Թատերագետ էր ուզում դառնալ, կատարում էր շատ լավ նմանակումներ։

Վերջին զրույց
Սեպտեմբերի 27-ի առավոտյան։ Հորեղբոր հետ է խոսել, ասել, որ պատերազմ է սկսվել։

Վերջին հերոսական մարտը
Սեպտեմբերի 27-ին Հադրութում։
Հրամանատարի զոհվելուց հետո մարտն ինքն է վարել, իրեն հատկացված նռնականետով տանկ է խփել։