
Ծնվել է
2002 թ․ մարտի 9-ին Արգածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։
Նրան ոգեշնչում կամ ուրախացնում էր
Սովորում էր բժշկական քոլեջում, ցանկանում դառնալ ատամնատեխնիկ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և հարազատների հետ։ Սիրում էր ընկերների հետ գնալ եկեղեցի։ Սիրած աղջկա մասին գաղտնի էր պահում։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բոլորի հետ մտերիմ էր, հումորով, շատ հայրենասեր էր։
Երազանքների մասին
Երազում էր դառնալ լավ ատամնատեխնիկ և աշխատել իր ուժերով։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 23-ին։ Զոհվեց նույն օրը։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 23-ին Մարտունիում։ Հայկազովի հետախուզության բաժնում վարորդ էր։ Պատերազմի ժամանակ եղել է բոլոր տեղերում։