
Ծնվել է
1997 թ․ հունվարի 19-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։
Ընկերասեր ու հանգիստ բնավորություն
Ընկերասեր ու հանգիստ մարդ, որն իր հոգատարությամբ առանձնանում էր իր վերաբերմունքով՝ հատկապես փոքր երեխաների հանդեպ։ Սպորտն ու տեխնիկան իր կյանքի կարևոր մասն էին կազմում, փոքրուց սիրել է խոտի հոկեյ։ Ունի բազմաթիվ մրցանակներ։
Երազանքները
Ծառայությունից հետո ցանկանում էր աշխատել և հոր հետ մեկնել արտագնա աշխատանքի՝ ընտանիքի բարօրության համար։
Վերջին ճանապարհը
2020 թ․ սեպտեմբերի 28-ին իր թաղամասի ընկերների հետ կամավորագրվեց ու մեկնեց Մարտակերտ։
Վերջին հերոսական մարտը
Սեպտեմբերի 30-ին վիրավորվեց, բայց շարունակում էր պայքարել։ Հոկտեմբերի 3-ին Էրեբունի բժշկական կենտրոնում մահացավ՝ կյանքը նվիրելով հայրենիքին։