hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մյասնիկ Սիմոնյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1984 թ․ դեկտեմբերի 21-ին Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սեր ուներ դերձակության հետ։ Կարող էր շորեր և մեքենայի պատյաններ կարել։ Սիրում էր քանդել մեքենաներ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Իր պատրաստած մեքենայով հող էր մշակում։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
2002 թ․ ծառայությունից հետո պատվոգրով էր վերադարձել։ Ամուսնացած էր և ուներ երկու երեխա։

Երազում էր
Ընտանիքը ապահովել ամեն ինչով։

Յուրահատկություններ
Խաղահրապարակ էր կառուցել գյուղում, որը հետագայում վերանվանվեց իր անունով։

Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 1-ին․ «Մենք լավ ենք, եթե չզանգեմ, չանհանգստանաս»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 2-ին, Ջրականում։ Գլխից վիրավորվել էր։