
Ծնվել է
1993 թ․ հուլիսի 26-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Արվեստը, հայրենիքի բարօրությունը և իր աղջիկը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի հետ, բայց հատուկ ժամանակ էր հատկացնում իր աղջկան։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Բաց, սիրառատ, ամենալավ մարդը, ում ճանաչել են մինչև հիմա։
Երազանքները
Լավ ընտանիք ունենալ, դերասանական աշխատանքը շարունակել։
Վերջին զրույցը
Ասել է, որ դեռ իր ընտանիքի հետ կլինի, որ հետ կգա, շատ է սիրում նրանց։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 29-ին, Ճարտարում։ Չնայած իր վիրավոր վիճակին՝ սողալով գնացել է իր ընկերոջը փրկելու, անգամ գիտակցելով, որ ընկերը մահացել է։