
Ծնվել է
1993 թ․ հունիսի 17-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։
Ընտանիքը՝ նրա ուժի աղբյուրը
Նա ամուսնացած էր, ուներ որդի, որին անսահման սիրում էր։ Ընկերների շրջապատում միշտ ուրախություն էր տարածում, իսկ ընտանիքում՝ վստահություն։ Մանկուց աշխատասեր էր, զբաղվում էր հացթուխությամբ և միշտ ասում էր, որ եթե պատերազմ լինի, ինքը առաջինը կմեկնի։
Երազանքները
Նրանք նոր էին տուն գնել և ծրագրում էին վերանորոգել այն, սակայն պատերազմը խլեց բոլոր պլանները։
Վերջին խոսքերը
Հարությունը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ն ամեն օր գնում էր զինկոմիսարիատ՝ կամավորագրվելու։ Հոկտեմբերի 22-ի առավոտյան զանգեց․ «Մա՛մ, կոֆե եմ դրել, խմում ենք»։
Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 23-ին, Ֆիզուլիում։ Զոհվեց՝ մինչև վերջ մնալով իր ընկերների կողքին։ Նրանք ասում էին՝ «Հարությունը մեր ուրախությունն էր»։