hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արմեն Վեքիլյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1983 թ․ ապրիլի 23-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուժ էր տալիս
Որդին, որը նրան ապրելու մեծ ուժ էր տալիս։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Ընկերասեր, նվիրված, օգնող, անհավանական աշխատասեր էր, չափազանց ընկերասեր։

Երազանքները
Նոր աշխատանքային ծրագրեր ուներ։ Ցանկանում էր քույրը Հունաստանից գար, երեխաներին կնքեր։

Կարևոր փաստեր կամ սովորություններ
Մարտի դաշտում ընկերներից մեկը դժգոհել էր մեջքի ցավից։ Իր միակ ներքնակը տվել էր նրան, իսկ ինքը պառկել՝ անձրևից թաց գետնի վրա։ Նույնիսկ կրակոցների բացակայության պահին զենք էր մաքրում, ծառեր կտրում, որպեսզի խրամատը փակեն։ Միշտ փնտրում էր ինչ-որ բան, որպեսզի օգնի։

Վերջին խոսքերը
«Լավ, մի՛ մտածիր, տենց մտածի՛ր, որ ես եկել եմ հանգստանալու։ Չմտածե՛ս, գալու՛ եմ, երեխեքին կնքելու ենք։ Սաղ լավ ա լինելո՛ւ»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 27-ին, Հադրութի Հերհեր գյուղում։