
Ծնվել է
1968 թ․ սեպտեմբերի 18-ին Շիրակի մարզի Հովտուն գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքի պաշտպանությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների և զինվորական ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Ընկերասեր, բարի, կամեցող, լավ հայր, լավ ամուսին, լավ ընկեր։ Ուշադիր էր բոլորի հանդեպ, միշտ անում էր այնպես, որ ամեն ինչ բոլորի սրտով լինի։
Վերջին խոսքերը
«Ինչպե՞ս կարող է ջահելը տանը նստել։ Եթե բոլորս չգնանք, ո՞վ կպաշտպանի մեր հայրենիքը, մեր երեխաներին։ Վաղը ինչպե՞ս նայեմ իմ երեխայի աչքերին ու ասեմ՝ թուրքը ներխուժել է, իսկ ես չեմ գնացել պաշտպանելու։ Ոչ մեկը չասի՝ հիվանդ եմ։ Նույնիսկ եթե լավ չլինեք, գնացեք հիվանդանոց։ Մեկ է՝ ես գնալու եմ, ես հետ չեմ կանգնի»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 18-ին, Ջաբրայիլում։