hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մհեր Զազյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ նոյեմբերի 13-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։

Նվիրվածություն և ձգտումներ
Բացի սպորտից, նա նաև ինքնուսուցմամբ խորացնում էր իր գիտելիքները ծրագրավորման ոլորտում։ Ուներ նպատակասլաց բնավորություն, ձգտում էր ամեն ինչին հասնել սեփական ջանքերով։ Մանկուց մեծ հետաքրքրություն ուներ սպորտի հանդեպ և զբաղվում էր ծանրամարտով։

Երազանքները
Նրա մեծագույն երազանքներից էր կայանալ կյանքում, սիրած աղջկա հետ միասին ստեղծել ամուր ընտանիք։

Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 22-ին ասել էր․ «Մենք տեղափոխվում ենք», սակայն ոչինչ չէր պատմել իր գտնվելու վայրի մասին։

Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 23-ին Մարտունի 2-ում։ Զոհվեց՝ մինչև վերջին պահը իր ընկերների կողքին մնալով։