
Ծնվել է
2000 թ․ հուլիսի 30-ին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում։
Նվիրվածությունն ու նպատակները
Հայկն աշխատում էր և ցանկանում էր իր ընտանիքը տեղափոխել Երևան՝ այնտեղ ունենալով կայուն աշխատանք և սեփական տուն։ Աչքի էր ընկնում իր սպորտային նվաճումներով՝ ունենալով ձյուդոյի և կարատեի բազմաթիվ մրցանակներ։
Երազանքները
Ընդունվել ոստիկանության ակադեմիա, որտեղ կարողանար զարգացնել իր մասնագիտական հմտությունները։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 26-ին զանգել էր։ Անտրամադիր էր, բայց ոչինչ չէր պատմել, չցանկանալով ընտանիքին անհանգստացնել։
Վերջին հերոսական մարտը
Սեպտեմբերի 28-ին Թալիշում։ Իր զինակից ընկերների հետ առաջիններից մեկն էր, որ ընդունեց մարտը՝ պաշտպանելով հայրենիքը մինչև վերջ։