hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Անդրանիկ Զաքարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ հունիսի 25-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում։

Հոգատարությունն ու հայրենասիրությունը
Նա աշխատասեր էր, մեծ նվիրվածություն ուներ իր ընտանիքի հանդեպ, մշտապես ձգտում էր օգտակար լինել հարազատներին։ Մանկուց սիրել է սպորտն ու ավտոմեխանիկան, ընդունվել էր Մեղրիի քոլեջը՝ խորացնելու իր մասնագիտական հմտությունները։

Երազանքները
Ցանկանում էր լավ աշխատանք ունենալ, տուն գնել և կայանալ որպես մասնագետ։

Վերջին խոսքերը
Նոյեմբերի 4-ին վերջին անգամ խոսել էր ընտանիքի հետ, սակայն ոչինչ չէր պատմել պատերազմի մասին։

Վերջին հերոսական մարտը
Նոյեմբերի 9-ին Հադրութում։ Զոհվեց՝ կանգնելով մինչև վերջին պահը և պայքարելով իր ընկերների կողքին։