hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռադիկ Մանուկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ դեկտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։

Նվիրվածությունն ու ձգտումները
Կյանքի հանդեպ մեծ հետաքրքրություն ուներ, սիրում էր մասնագիտական գրքեր կարդալ։ Նրա նպատակասլացությունն ու անսպառ հետաքրքրասիրությունը նրան առանձնացնում էին մյուսներից։ Նա մեծ եռանդով էր սովորում, սիրում էր սպորտը, համակարգչային տեխնոլոգիաները և թրեյդինգը։

Երազանքները
Երազում էր դառնալ սրտաբան վիրաբույժ, օգնել մարդկանց և փրկել կյանքեր։

Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 24-ին Ֆիզուլիից զանգել էր հորը․ «Պա՛պ ջան, մի քիչ խառն եմ, մի քիչ խոսանք»։

Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 24-ին, Ֆիզուլիում։ Չնայած նրան, որ հրամանատարը տեղում չէր, ինքն ու իր ընկերները մենակ էին, բայց պայքարել են մինչև վերջ։