
Ծնվել է
1984 թ․ հոկտեմբերի 8-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ճամփորդելը, հատկապես՝ երեխաների հետ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները նկարագրում են որպես
Շատ պարզ, անկեղծ, կենսուրախ։ Շատ հումորային էր։ Սիրում էր դրական տրամադրություն տարածել մարդկանց մեջ։ Երբեք չէր տխրում։
Երազանքները
Երեխաների հետ երկրից դուրս ճամփորդել և նրանց աշխարհը ցույց տալ։
Կարևոր փաստեր կամ սովորություններ
Արագացնում էր բոլորին, երբ խրամատը փորելիս դանդաղ էին գործում, ասում էր․ «Թողեք, ես արագ անեմ։ Դուք ուրիշ գործով զբաղվեք»։
Վերջին խոսքերը
Երբ խնդրել են, որ վերադառնա, ասել է․ «Լիա՛ն, աչքիս դեմը 18 տարեկան տղերքը զոհվում են, ո՛նց թողեմ ու գամ ես։ Իրանք չլինեն, մենք չենք լինի»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ նոյեմբերի 1-ին։