
Ծնվել է
2001 թ․ օգոստոսի 19-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղում
Սիրում էր դաջվածքներ
Բանակ գնալուց առաջ ձախ ուսին Մարիամ Աստվածածնի պատկերն էր դաջել
Ամենաշատը եղբոր և ընկերոջ հետ էր կապված
Նրանց կապը խորն էր ու անկեղծ
Լուռ էր, համեստ
Ու միշտ ուրախ
Երազանքների մասին չէր պատմում
Շատ չէր խոսում, բայց ասել էր՝ ուզում է բանակից հետո աշխատել ու մեքենա գնել
Նուրբ ու զգայուն էր
Կարող էր մի րոպե ծիծաղել, իսկ հաջորդ պահին տխրել
Վերջին զրույցը
Գետնի վրա փոսեր կան, դրանց մեջ ենք քնում, ցուրտ է
Վերջին նկարը
Հոկտեմբերի 7-ին հրետանու հետ նկարվել էր, ուղարկել էր հորը ու ասել՝ նայի նկարներս, մինչև կգամ
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10, Ջրական