hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռաֆայել Սեփխանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ նոյեմբերի 21-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Երազանքներն ու նպատակները
Սիրում էր մեքենաների վերանորոգումը։ Ցանկանում էր աշխատել, որպեսզի մայրը ոչնչի կարիք չունենա։ Նրա ժպիտը բոլորի հիշողության մեջ մնաց՝ որպես կյանքի հանդեպ անսահման սիրո խորհրդանիշ։ Նա աչքի էր ընկնում պայծառ բնավորությամբ։ Կապույտ աչքերը կարծես միշտ լի էին լույսով ու հույսով։

Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 31-ին․ «Շատ լավ ենք, ապահով ա մեր տեղը»։ Միայն քրոջն ասաց, որ իրավիճակը լարված է։

Վերջին հերոսական մարտը
Նոյեմբերի 1-ին, Մարտունիում։ Մարտական ընկերները պատմում են, որ Ռաֆայելն առաջինը դուրս եկավ դիրքերից՝ վիրավոր ընկերներին օգնելու։ Երկու անգամ թշնամու կողմից հարված ստանալով, զոհվեց ԱԹՍ-ի հարվածից։