
Ծնվել է
2001 թ․ հունիսի 6-ին Քաջարանի համայնքի Լեռնաձոր գյուղում։
Կյանքի հանդեպ սերը
Ուներ վարորդական վկայական։ Հետաքրքրված էր տեխնիկայով, ամեն ինչից հասկանում էր։ Նա իր շրջապատի համար ոչ միայն լավ ընկեր էր, այլև՝ տան ուժն ու եռանդը։ Նա միշտ ճարպիկ, կենսուրախ ու ժպտերես էր։
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 14-ին, շրջափակման մեջ լինելով, զանգահարեց ընտանիքին ու հույս տվեց՝ թաքցնելով իրավիճակի լրջությունը։
Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 14-ին, Հադրութում։ Իր ջոկատով հայտնվեց շրջափակման մեջ։ Չնայած հրամանատարը չկար, Սասունն ու իր վեց ընկերները շարունակեցին պայքարել մինչև դեկտեմբերի 27-ը։ Բոլորը զոհվեցին՝ թշնամու հետ փոխհրաձգության ժամանակ։