hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սեյրան Պետրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ մայիսի 8-ին Երևանում։

Բնավորությունն ու արժեքները
Համեստ, ուրախ և սիրված երիտասարդ էր։ Միշտ պատրաստ էր օգնելու։ Անսահման բարություն ու ջերմություն ուներ։ Սովորում էր ատամնաբուժական քոլեջում, զբաղվում պարով և մեծ նպատակներ ուներ։

Երազանքներն ու նպատակները
Ավարտել ուսումը և շարունակել մասնագիտական գործունեությունը, ընտանիքին ապահով կյանք պարգևել։

Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 28-ին Քերթ գյուղից զանգեց մորը․ «Մա՛մ, չեն կրակում»՝ փորձելով հանգստացնել։

Վերջին հերոսական մարտը
Սեյրանը վիրավորվեց Քերթ գյուղում։ Նրան տեղափոխեցին Երևան, բայց նոյեմբերի 3-ին հիվանդանոցում մահացավ։